ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

22 ապր 2024 12:13

Այս ժողովրդին խաբել են ու խաբում են. բավական է խլուրդի պես ապրել.Սա հայոց պետականության հարց է, ոչ թե էդ 4 ղեկավարների, ոտքի ելեք

Այս ժողովրդին խաբել են, ու խաբում են. բավական է խլուրդի պես ապրել.Սա հայոց պետականության հարց է, ոչ թե էդ 4 ղեկավարների Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության: Այս մասին յսօր՝ ապրիլի 22-ին հայ-վրացական միջպետական ճանապարհի փակված հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ժողովրդի տրամադրությունը շատ բարձր է, վճռական է ու աննահանջ, պահանջները` տեղը, ամբողջ գիշեր անցկացրել են այստեղ կանայք, երեխաներ, տղամարդիկ, մեծ ու փոքր այստեղ են եղել, պետք է նշեմ, որ ոչ միայն Կիրանցի մեր հայերնակիցներն են այլ նաև հարակից շրջաններից շատ մարդիկ կան:

Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով իր անձի հանդեպ քննադատություններին, նա ասաց, որ ինքը գտնվում է Տավուշում՝ Կիրանցում, և նրանք, եթե այդքան քաջություն ունեն, թող համենան ուղղակի երես առ երես խոսեն։ Իր հնարավոր կալանավորման լուրերին նա արձագանքեց, թե ճգնությունից չի վախենում։

«Խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից թե ինչ կանեն կամ չեն անի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծո, հանուն հայրենիքի, հանուն ճշմարտության է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել և այդ ստի պատմությունն է, որ պետք է չեզոքացնենք։

Այս ժողովրդին խաբել են, նրանք փողոցում են, որովհետև մարդը նրանց խաբել է։ 2021 թվականին եկել այս մարդկանց քվեները բառի բուն իմաստով գողացել է մի բառ չասելով թե ինչ է տեղի ուեննալու այստեղ և 2024 թվականին, փոխարեն գալու ներղութոյւն խնդրելու, ահաբեկել, վախեցրել է պատերազմով, սա մեծ սուտ է։ Հետևաբար ճշմարտությունը պետք է հաղթանակի, ուրիշ տարբերակ չկա»,- շեշտեց սրբազանը։

Ինչ վերաբերում է նրան, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գալու է Կիրանց, նա ասաց, որ ինքը նրան որևէ ասելիք չունի։

«Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ամբողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց, մեր գյուղացիների, այդ վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ՝ այսինքն, ամեն ինչում ինչ էլ տեղի ունենա, բայց իրենք լինեն պատասխանատուն։ Սա հանցագործություն է, վարչական ղեկավարները ի՞նչ պետք է անեն, այդ մարդկանց պետք է համոզեն, թե միջպետական սահմանն ինչպե՞ս պետք է լինի, իրե՞նք պետք է որոշեն։ Սա հայոց պետականության հարց է, ոչ թե էդ 4 ղեկավարների»,- նկատեց նա։

Սրբազանը դիմեց, գործարարներին և բոլորին․ «Դիմում եմ գործարարներին, սա հայոց պետականության հարց է, այն պետականության որոնց մասին կենացներ եք խմում, որով հպարտանում եք, արժեք եք ստեղծում ուրեմն տեր կանգնեք, և բավական է խլուրդի ու խխնջի պես ապրել, բոլորիդ եմ ասում»,- շեշտեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր