Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 15-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար    

22 ապր 2024 20:01

Դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռը՝ իշխանությունների կողմից Բագրատ Սրբազանի դեմ արշավի վերաբերյալ

Դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռը՝ իշխանությունների կողմից Բագրատ Սրբազանի դեմ արշավի վերաբերյալՏավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։

Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր