ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Հայաստանի սուվերեն իրավունքն է          ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագիծը       Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ    

24 ապր 2024 10:43

ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն

ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդը հայտարարություն է տարածել․    

Հաշվի առնելով երկրում, մասնավորապես սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը պահանջում ենք ՀՀ իշխանություններից.

1. ՀՀ Տավուշի մարզի շփման գծից ՀՀ զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ՝ դուրս բերել նաև Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որից հետո միայն կատարել սահմանագծում և սահմանազատում: Վստահ ենք, որ հակառակ դեպքում, Ադրբեջանը դուրս չի գալու իր կողմից օկուպացված ՀՀ տարածքներից, որն ապացուցվել է մեր ժողովրդի բազմադարյան պատմության արդյունքում:

2. Դատապարտում ենք ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները, հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, և որի ստեղծման առաքելությունն է  ՀՀ սահմանների պաշտպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ գոյության ապահովումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր