Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա    

24 ապր 2024 19:31

Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ

Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմԱպրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում (120 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝16:20-ին: Այրվել են ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր