Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում          Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից       Արցախում մնացած 10 հայերը և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի եկել են Հայաստան    

23 հուն 2026 12:07

Բովաձորում այրվել է անասնագոմի տանիքի կառուցատարրերը և մոտ 2 տոննա անասնակեր

Բովաձորում այրվել է անասնագոմի տանիքի կառուցատարրերը և մոտ 2 տոննա անասնակերՀունվարի 22-ին, ժամը 21։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բովաձոր գյուղում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ հոնվարի 23-ին, ժամը 01։15-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80 քմ, փայտե առաստաղից և միջնապատերից մոտ 30 քմ հատված և տանիքում կուտակած մոտ 2 տոննա անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմի այլ հատվածներ, կից շինություն և հարակից տուն։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր