2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

26 ապր 2024 12:30

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ՌԴ քաղաքացի 32-ամյա Իրինա Ռիբաչենկոն և հայտնել, որ «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը՝ 39-ամյա Ավետիք Մ․-ն վիճաբանել է իր և ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Օլգա Տիխոմիրովայի հետ, ձեռքով հարվածել իր դեմքին, թքել երեսին և հնչեցրել վիրավորանքներ։ Կարճ ժամանակ անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Ավետիք Մ․-ից ով հայտնել, որ 2 ՌԴ քաղաքացիներ ալկահոլի ազդեցության տակ վիրավորում են հայերին և կռիվ են անում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգում գտնվող լճում նավարկելու համար, Ավետիք Մ․-ն և Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն վիճաբանել են միմյանց հետ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքեր, իսկ Ավետիք Մ․-ն ձեռքերով հարվածել Ի. Ռիբաչենկոյի դեմիքին:

Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ավետիք Մ․-ն «Արևիկ» ՍՊԸ տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր