Տեսանյութ.Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի դրա համար          Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության       Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես    

29 ապր 2024 13:19

Տեսանյութ.Այսօր ոստիկանները պետք է ձերբակալեին Նիկոլ Փաշինյանին. Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է

Այսօր ոստիկանները պետք է ձերբակալեին Նիկոլ Փաշինյանին.. Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված էԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:

«Սահմաններ են գծում անհասկանալի քարտեզներով։ Պետք է պահպանել հայրենիքը և միավորվել»,– նշում են ճանապարհը փակած քաղաքացիները։

Ճանապարհին արդեն ոստիկանական ուժեր են տեղակայվել և պահանջում են բացել ճանապարհը, իրավիճակը լարված է։

Հավաքվածները վանկարկում են. «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ, մարդասպան», իսկ իրավապահները 2 րոպե ժամանակ են տալիս վաորդրենրին՝ ճանապարհը բացելու համար։

Քաղաքացիներին է միացել նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Դիմելով Արմավիրի ոստիկանապետին՝ Մանուկյանը նշեց, որ բոլոր ոստիկաններով հիմա Կառավարության դիմաց պիտի լինեին՝ ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր