Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

02 մայիս 2024 14:20

Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու

Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելուԸնդդիմությունը շարունակում է կրկնել այն նույն թեզը, ինչ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո։ Սկզբում մեզ մեղադրում էին ԼՂ-ն հանձնելու համար, հիմա էլ նույն մեղադրանքը հնչում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական գյուղերի ենթատեքստում։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե ընդդիմությունը դեմ էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների երկխոսությանը, որտեղ հնարավոր կլիներ հասցեագրել ԼՂ ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության հարցերը։

«Մեզ հաջողվել էր կազմակերպել հանդիպում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որտեղ հնարավոր կլիներ գտնել որևէ լուծում ԼՂ ժողովրդի իրավունքների իրացման համար, մեկ էլ հանկարծ հնչեց զանգ՝ զանգի և ընդդիմության համատեղ ջանքերի պատճառով ԼՂ ներկայացուցիչները չգնացին կազմակերպված հանդիպմանը։ Միջազգային հովանու ներքո, զանգեցին և չթողեցին նրանց, որ գնային։

Ու այս խմբակը, որն այսօր ընդդիմություն է կոչվում, այդ գործի մեջ էր ամբողջությամբ։ Իսկ գիտեք՝ ինչո՞ւ այդպես արեց ընդդիմությունը, որովհետև այդպես ձեռք չէր տալիս նրանց տերերին, որովհետև եթե տեղի ունենար այդ երկխոսությունը, նրանց տերերն այդ դեպքում որտե՞ղ պետք է տեղակայվեին, ո՞ւմ պետք է փրկեին»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ հետո նրանք արեցին պալատական հեղաշրջում։

«Արցախի խորհրդարանի դաշնակ պատագամավորներով ինչ-որ մեկին նշանակեցին նախագահ՝ վերջնականապես փակելով երկխոսության հնարավորությունը Արցախի ժողովրդի համար, իսկ երկխոսության կողմնակիցներին սկսեցին անվանել դավաճաններ։ Իսկ այդ նույն նշանակված նախագահը, երբ նույն պահին Լաչինով ֆիզիկական և հոգեբանական ծանր դրության մեջ գտնվող ԼՂ հայ ժողովուրդը բռնի տեղահանվում էր, դաշնակների կողմից նշանակված նախագահը ուղղաթիռով, ԼՂ ժողովրդի գլխի վրայով թռնելով, դեսանտ իջավ Հայաստան։ Հիմա էլ գլխներից մեծ բաներ են խոսում, գլխներից մեծ հայտեր են ներկայացնում, գլխներից մեծ փողեր են ուզում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հայկական պետականությանն ու հայ ժողովրդին վնասելու նրանց մոտիվացիան այնքան մեծ էր, որ չհաշվարկված քայլերի պատճառով նրանք լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին ԼՂ-ն։

«Դուք եք մեղավոր, հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս, սա է ձեր պատվերն այս պահին, դուք դրան եք լծված հիմա։ Շատ կարևոր է՝ մեր հայերնակիցները չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին և պատմական Հայաստանի մասին մոլորություններին։ Ես վստահ եմ՝ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խստությամբ, եթե օրենքը հանկարծ ուշանա, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, ես վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր