Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

06 մայիս 2024 12:02

Տեսանյութ.Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել. Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին

.Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել. Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասինԵս ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, ինչ ասել եմ՝ տեղին եմ ասել: Ոչ մի նոր բան չեմ ասել: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմնյանը։

Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։

«Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ մեկ-երկու օր հետո պատասխանել է»,- լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց։

«Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, նույնը պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասել է ԱԺ նախագահը։
Հարցին՝ ո՞ւմ անունից է ինքը հակառուսական հայտարարություններ արել, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ո՞ւմ անունից: Ես ամենաուղիղ մանդատով ընտրված մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից մասնակցել եմ: Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են: Հայաստանում իշխանությունը, նաեւ ընդդիմությունը ներկայացնում են ժողովրդին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։

Նշենք՝ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր