Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

07 մայիս 2024 09:04

Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին․ «Իրավունք»

Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած միանգամայն արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ թեեւ ներկա իրադարձությունները Նիկոլին բավականաչափ հունից հանել են, սակայն նա ամենեւին էլ դեռ հուսահատ վիճակում չէ, ինչի մասին կան տարբեր խոսակցություններ:

Ավելին, ըստ աղբյուրի, Նիկոլը փորձում է միջոցներ ձեռնարկել` իրավիճակը ձեռքից բաց չթողնելու համար: Ընդ որում, այս փուլում ավելի շատ մտահոգված է ոչ թե փողոցում ծավալվող շարժումից, այլ` սեփական թիմից: Այսինքն, որ թիմի մի մասը կարող է պարզապես գիտակցված «գցել» իրեն:

Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է պատասխան տալու պահը, եւ հիստերիայի ազդեցությամբ կարող է ամեն մի անսպասելի քայլի դիմել:

Ըստ աղբյուրի, նման հնարավոր զարգացումները թույլ չտալու համար Նիկոլը հանձնարարել է «համապատասխան» անձանց եւ կառույցներին` պատգամավորական կազմից հատկապես «անհուսալիների» հետ «բացատրական» զրույցներ ունենալ: Այն է` որոնց դեմ կան հատկապես քրեական կոմպրոմատներ, եւս մեկ անգամ հիշեցնել այդ մասին` «բացատրելով», որ եթե անգամ իշխանություն փոխվի, նրանք բանտ են գնալու:

Ոմանց էլ հիշեցրել են, որ առանց կոմպրոմատների էլ այն կարգի արարքների մեջ են թաթախված, որ բավական է` Նիկոլը չլինի, որ հաստատ ներում չեն ստանա, թեկուզեւ իրենց հարեւան-բարեկամների կողմից:

Չնայած դրան, ըստ աղբյուրի, որոշ ՔՊ-ականներ սկսել են մտածել «համենայնդեպս»` ընդդիմադիր հատվածի հետ գաղտնի կապերի մասին, որ եթե ինչ-որ բան լինի, կարողանան շատ արագ կերպարանափոխվել` «դառնալով Նիկոլի դեմ դուրս եկած հերոսներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր