Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

07 մայիս 2024 11:56

Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են

Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են Բագրատ Սրբազանի ղեկավարած Շարժումը լրջորեն անհանգստացնում է իշխող խմբին։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ընթացող երկխոսության համաձայն, «ղարաբաղցիների» անունից (բայց ոչ արցախյան բարբառով – հեղ․) խոսակցող երկու անձ պատրաստվում են միանալ երթին, այդ առիթով մտադրություն ունեն հավաքել ընկերներին, ինչպես նաև, ըստ խոսակիցներից մեկի՝ «դաժե կարող ա զենք էլ բերենք, ախպեր»։

Հաշվի առնելով, որ տեսանյութը հրապարակվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի անունով գործող էջում, ամենայն հավանականությամբ սա կարող է պատրվակ հանդիսանալ, որ խաղաղ բնույթ կրող, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյայի կողմից գլխավորվող, բազմիցս հայտարարված՝ առանց բռնության գործողությունների, կոչերի ընթացող շարժումն իշխանությունը փորձի խեղդել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ։

Անցյալ օրերին մենք ականատես եղանք նույն անասնական վայրագության գործադրմանը Տավուշի մարզի խաղաղ բնակիչների նկատմամբ։ Կարող ենք վստահ ասել, որ եթե փաշինյանական վարչախումբը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը վերջնականապես գնահատի, որպես իր իշխանության համար սպառնալիք, ապա վայրկյան իսկ չի երկմտելու, որպեսզի գործի դնի իր միակ հենարանը՝ ոստիկանությունը։

Լրատվակայքերին տված իր հարցազրույցում Շարժման մասնակից, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը բավական սթափ գնահատական տալով Փաշինյանի իշխանության կործանարար բնույթին, միևնույն ժամանակ առաջ է քաշել վարկած, որի համաձայն, վերջին տարիներին և հատկապես ամիսներին ոստիկանության զորքեր հավաքագրված անձանց մոտավոր քանակը կարող է տատանվել 60-70 հազարի սահմաններում։ «Այդ դեպքում Սրբազանի գլխավորած շարժումը Երևան հասնելու ընթացքում պետք է ունենա առնվազն 120 հազար մասնակիցների ընդգրկվածություն, որպեսզի նմանատիպ վիթխարի ուժին հնարավոր լինի դիմակայել», այս միտքն է արտահայտել Մխիթարյանը։

Վերադառնանք տեսանյութին․ ինչպես նշեցինք, այնտեղ հնչում է «ղարաբաղցիներով» բառը․ սա փաշինյանական տեղեկատվական սադրանքի բանալի, հանգուցային կետերից է, քանի որ նույն Փաշինյանն իր հրապարակային ելույթներում քանիցս շեշտել է, որ 2023 թվականի սեպտեմբերյան հայաթափումից հետո արցախցիները, որոնք բռնի տեղահանվել են ու գտնվում են Հայաստանում, «ինչ-ինչ շրջանակների մղումով ցանկանում են սպառնալիք ստեղծել Հայաստանի անվտանգության համար»։ Ըստ այդմ, «Հայկական ժամանակ»-ով տարածվող այս տեսանյութը հեշտությամբ կարող է օգտագործվել՝ ոչ միայն ցրելու Շարժումը, այլ նաև տեղահանված արցախցիների նկատմամբ զանգվածային հալածանք սկսելու համար։ Ուստի հուսով ենք, որ Շարժման ղեկավարները և մասնակիցները կդրսևորեն ամենայն զգոնություն, չեն տրվի ուժայինների հնարավոր սադրանքներին և առիթ չեն տա կործանելու հակահայ այս վարչախմբին տապալելու և երկիրը փրկելու համար նախաձեռնված այս պայքարը։

oragir.news

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր