Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

07 մայիս 2024 14:50

Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են

Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։ Շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Կիրանցում»,-այսօր քայլեթի մեկնարկին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ տեղեկություններ է ստացել՝ Ծաղկավան գյուղի  ներքևի հատվածում արդեն շարժեն են նկատում։
«Գյուղացիները զանգեցին ու ասացին։ Այսինքն գյուղերի քանակն են ավելացնում։ Այս իշխանությունները խնդիր են դրել իրենց առաջ Կիրանց ու Ծաղկավան  գյուղերի հատվածներն ականազերծել ու ադրբեջանցիներին բերել այդտեղ, հետագայում արդեն մնացածը»,-ասաց Գ.Դանիելյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ցանկացած սահմանի վրա լինելու է ադրբեջանական «յաշմա» և «կոմանդո» ջոկատները, զինված ադրբեջանցիները սահմանապահի համազգեստով, սաֆարովիների նմանններին բերելու են գյուղերի տարածքներում բնակեցնեն։

Գ.Դանիելյանը համոզված է, որ այս իշխանությունը խաղաղություն, հաշտություն, համերաշխություն չեն բերելու Հայաստանին։

«Մեր օրակարգն է համերաշխության մթնոլորտ լինի, ազգի մեջ պառակտում չլինի, միաբանվենք մեր հայրենիքի շուրջը, որ Հայաստանը հարևատև լինի, որ կարողանանք սահմանները, հայրենիքը, մեր պատիվն ու նամուսը պաշտպանել։ Մեր արժանապատվությունն այսօր գետնված է։ Կործանարար ընթացքը շարունակվում է։

Պետք է ազգովի համախմբվենք, մի բռունցք դառնանք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան շարժմանը, որևէ պիտակավորում պետք չի տալ։  Վերջնանպատակին հասնելու հավանականությունը շատ մեծ է, բայց դրա համար պետք է համերաշխ լինենք, նույնիսկ եթե այդ կուսակցությունից (ՔՊ) մեկն էլ գա ու ասի՝ միանում եմ շարժմանը, մենք պետք է ողջունենք։ Մենք պետք է համերաշխ լինենք»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր