Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

07 մայիս 2024 17:01

Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ

Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել, որում մշվում է․ «Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:

Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման:»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր