Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

08 մայիս 2024 15:56

Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար

Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համարԱդրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար։

Այսպես՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Իսլամական համագործակցության կազմակերպության օրերս կայացած գագաթնաժողովում անդամ 57 երկրներ մտահոգություն  են հայտնել «Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն հայտնել նրանց խաղաղ, ապահով և արժանապատիվ վերադարձն ապահովելուն իրենց հայրենի հող»:

Ինչպես նշել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», այս որոշմամբ «ԻՀԿ-ն դարձել է առաջին միջազգային կազմակերպությունը, որը աջակցություն է հայտնել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձին»։

Ադրբեջանական կազմակերպությունը վստահություն է հայտնել, որ «ԻՀԿ-ի աջակցությունը կնպաստի Հայաստանից վտարված ադրբեջանցիների խաղաղ վերադարձին իրենց տները»:

Հավելենք, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածը հերթական հորինված եզրույթն է, որն առաջ է բերել Բաքուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները ներկայացնելու որպես «Ադրբեջանի պատմական հողեր» և արդարացնելու իր նկրտումները ՀՀ տարբեր բնակավայրերի ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր