Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

11 մայիս 2024 09:33

Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ»

Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի եւ ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը նախօրեին մի քանի րոպե է տեւել։ Հիշեցնենք․ մայիսի 9-ի հանրահավաքին, երբ սրբազանի դրած վերջնաժամկետից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, սրբազանը հայտարարեց, որ անցնում են հաջորդ քայլին` ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ուստի գնում են խորհրդակցելու Yerevan Place հյուրանոցում:

Ընդդիմադիր պատգամավորները նրան ասել են, որ պատրաստ են դրան, եւ բացատրել են օրենսդրական կարգը՝ 36 ստորագրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ պետք է առաջարկվի, որտեղ նշվի  նոր վարչապետի թեկնածուի անունը: Սրբազանը լակոնիկ արձագանքել է․ «Եղավ», բայց չի ակնարկել՝ կա՞ նման թեկնածու, թե ոչ, եւ ովքեր պետք է որոշեն թեկնածուին։ Իմպիչմենտի մասին սրբազանի հայտարարությունը, ի դեպ, անակնկալի է բերել ընդդիմադիրներին, որոնց հետ, ինչպես ավելի վաղ գրել ենք, նա չի քննարկում անելիքները։

Ի դեպ, միայն նախագիծն ԱԺ մտցնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, սակայն 2 խմբակցություններն ունեն ընդամենը 35 ձայն, ինչը նշանակում է, որ այս փուլում պետք է համոզեն Իշխան Զաքարյանին` միանալ իրենց, իսկ բուն քվեարկության ժամանակ արդեն 54 քվե է հարկավոր, այսինքն` եւս 19 ձայն:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր