Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 մայիս 2024 11:39

Հայրենիքը որ կա, եկեղեցու շնորհիվ է, իրենց մնար, սա էլ չէր լինի. Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում

Հայրենիքը որ կա, եկեղեցու շնորհիվ է, իրենց մնար, սա էլ չէր լինի. Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվումԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ։ Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա պատասխանեց իշխանությունների և իշխանամերձ շրջանակների մեղադրանքներին, թե հոգևորականները աղոթելու փոխարեն քաղաքականությամբ են զբաղվում։

«Մենք և՛ աղոթում ենք, և՛ հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում, քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է։ Կարծեմ՝ այս հայրենիքը որ կա, եկեղեցու շնորհիվ է, իրենց մնար, սա էլ չէր լինի»,-ասաց սրբազանը։

Նա նաև հավելեց՝ այս իշխանություններն իրեն վաղուց չեն հետաքրքրում, առհասարակ, նրանց համարում է ոչ թե իշխանություն, այլ օկուպացիոն ռեժիմ, որը մի օր պետք է գնա։

«Բայց ինչքան շուտ գնա, էնքան լավ, ամոթ է իրենց իշխանություն անվանելը։ Մեր ժողովուրդն արժանի՞ է այսպիսի իշխանության»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Նա նաև նշեց, որ հավատում է՝ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումը կարող է հաջողություն ունենալ։

«Բայց դրա համար պետք է կոնսոլիդացիա, ուժերի մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում, պահանջ, և այդ ամեն ինչը համերաշխությամբ, ապաշխարությամբ, զղջումով, մեր գործած հանցանքները հասկանալով, ըմբռնումով։ Ես մաղթում եմ, աղոթում եմ, երազում եմ, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի»,-շեշտեց Շիրակի թեմի առաջնորդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր