Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 մայիս 2024 15:10

Հաղորդագրություն՝ Արման Բաբաջանյանի մասին.Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը, արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը

Արման Բաբաջանյանի մասին.Կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը, արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունըՀյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հաղորդագրություն է տարածել Արման Բաբաջանյանի մասին։

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։
 
Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։
 
Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր Արման Բաբաջանյանին կոչ էր արել պատմել իր կենսագրության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր