10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

13 մայիս 2024 13:02

Տեսանյութ. Ոգևորիչ է սրբազանի հաշտության ոգին.Մտահոգիչ է, որ բոլորիս Ալիևն է հուշում, թե ինչ անենք

Ոգևորիչ է սրբազանի հաշտության ոգին.Մտահոգիչ է, որ բոլորիս Ալիևն է հուշում, թե ինչ անենք. Կռահումներ չեմ կարող անել, թե ինչ կլինի, բայց բոլորիս նպատակը պետականության ամրացումն է: Այդ առումով մտահոգիչ է, որ բոլորիս Ալիևն է հուշում, թե ինչ անենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը: Գրողների միությունում Բագրատ Սրբազանին սպասում էին:

Սատարո՞ւմ եք արդյոք շարժմանը հարցին` Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց, որ ցանկանում են, որպեսզի շարժումը հստակ ներկայացնի օրակարգը մշակույթի վերաբերյալ: Այդ առումով հարցեր ունեն: Սակայն ոգևորիչ է սրբազանի հաշտության ոգին, դրական է համարում, որ սրբազանն օրակարգային հարց է համարում համերաշխությունը, միասնականությունն ու ոգու ամրություն:

Մինչև Գրողների միություն հասնելը` Բագրատ Սրբազանն ասաց, որ հայ գրողներից երեխա ժամանակ Տերյանի ստեղծագործություններն էր սիրում: Ճեմարանական տարիներին հրապուրվել է Իսահակյանով: «Չարենցը բոլոր ժամանակներում առաձգական կերպով ներկա է եղել, բայց բոլորին խտացնողն ու ամբողջացնողը Հովհաննես Թումանյանն է: Իսկ ժամանակակից գրողներից Խաչիկ Մանուկյանին եմ առանձնացնում»,- նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր