Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են    

14 մայիս 2024 11:45

Վարժանքներ՝ արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ.Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն

արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբՄայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ զորավարժության նպատակներ են՝

ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը,

ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները,

բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը,

զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության զգացումը:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր