Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

14 մայիս 2024 13:07

Մոդել, որով արդյունավետ և խաղաղ իշխանափոխություն կլինի.սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը

Մոդել, որով արդյունավետ և խաղաղ իշխանափոխություն կլինի.սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինըՀանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։

«Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ իշխանափոխություն կլինի:

Բագրատ սրբազանը այս պահին ունի իշխանություն (կարող է տասնյակ հազարների փողոց դուրս բերել), որն իրականում շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը: Այս իշխանությունը նաև ՀԱԵ-ինն է, որը պետք է պահել ու ծառայեցնել հայոց պետականության վերականգնմանը, իսկ դրա միակ եղանակը հետևյալ կերպ եմ տեսնում:

Բագրատ սրբազանն ու աջակցող թիմը ներկայացնում են հստակ օրակարգ (առաջիկա մեկ տարվա՝ մինչև նոր ընտրություններ) և այս օրակարգը ղեկավարելու թեկնածու են ներկայացնում, ով վայելում է լայն զանգվածների համակրանքն ու վստահությունը, սակայն չունի քաղաքական կշիռ:

Այս գործընթացը կբերի լայն զանգվածների համագործակցության այս օրակարգին և գործընթացին (ավելի քան վստահ եմ): Միաժամանակ, այս գործընթացը կբերի գործող վարչակարգի հետ համագործակցության կտրուկ նվազման: Ինչն անհրաժեշտ է խաղաղ իշխնափոխության համար: Այս պահին դեռ հանրային տարբեր շերտեր ակտիվ համագործակցում են ռեժիմի հետ, ինչի պարագայում իշխանափոխությունն անհնար է:
Առաջադրված անձը անցումային շրջանի օրակարգով կկառավարի երկիրը մինչև արտահերթ ընտրություններ:

Իսկ Բագրատ սրբազանը, չմտնելով կառավարություն, կպահի իր իշխանությունը՝ ունենալով ժողովրդի (փողոցի) աջակցությունը:

Ցանկացած պահի, երբ անցումային վարչակազմը շեղվի օրակարգից, նա իր այս իշխանությունով կարող է դրա դեմն առնել:

Այսպիսով կստեղծվի իշխանության տարանջատման և հավասարակշռման իրավիճակ: Ինչը հիմա շատ կարևոր է: Մեր ներկայի սահմանադրությունը իշխանության տարանջատման և հավասարակշռման հնարավորություն չի տալիս:

Այս մոդելի կիրառման պարագայում, հնարավոր ձախողման դեպքում, ՀԱԵ-ին հանձինս Բագրատ սրբազանի չի կորցնի իր հանդեպ ձևավորված վստահությունը, կպահի այս պահի իշխանությունը և կկարողանա ծառայեցնել դա հանուն հայկական պետականության վերականգնման՝ հաջորդիվ փուլերում:

Եթե Բագրատ սրբազանը մտավ կառավարություն, վերոնշյալ հզոր ռեսուրսը փոշիացվելու է, իսկ հնարավոր ձախողման դեպքում երկրի միակ ազգային ինստիտուտը՝ ՀԱԵ-ին, անզոր է դառնալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր