Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

16 մայիս 2024 09:12

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ակտիվ նոր քաղաքական պրոցեսներ է սկսել, մի կողմից ամենուր անհնազանդության ակցիաներ են, մյուս կողմից էլ Բագրատ Սրբազանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, գործիչների ու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, զուգահեռ այս ամենին՝ Փաշինյանը որդեգրել է ավելի պասիվ գործելաոճ:

Ինչպես մեզ իշխանականներն են պատմում, նա առանց այն էլ շատ փակ է եղել, ՔՊ-ականներից՝ հաշված մարդկանց հետ է շփվել, բայց վերջին օրերին ավելի զգուշավոր է դարձել, ու ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կա նրա մտքին, ինչ է պատրաստվում անել: Արդյոք կորոշի եւ անակնկալ հրաժարակա՞ն կտա, երբ ճնշումը մեծանա, թիմում չգիտեն, բայց եւ քննարկում են ինչպես պարպել օրեցօր խորացող դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ: Բոլոր հարցումները, իհարկե, ցույց էին տալիս մինչ այս, որ Փաշինյանի կառավարությանն այլեւս չի վստահում հասարակության կեսից ավելին, բայց հիմա, նրանք համոզվում են դրանում եւ տեսնում, թե ինչպես է հանրության դժգոհ հատվածը կոնսոլիդացվում Բագրատ Սրբազանի շուրջ, եւ անգամ կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր