Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

17 մայիս 2024 09:26

Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»

Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն» ավարտվել է, շարժումը մարել է, մեկ շաբաթ է՝ ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը, ինչի շնորհիվ ՔՊ-ականները մի քիչ զգուշավոր են դարձել, ոմանց ցինիզմը փոքր-ինչ նվազել է, թեեւ` ոչ բոլորինը: Եթե 1 շաբաթ առաջ ՔՊ-ն էր օրակարգ թելադրում, ընդդիմությունը պաշտպանվում էր, ապա վերջին շաբաթում պատկերը փոխվել է։

Երեկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել էր մեր հրապարակմանը, որտեղ գրել էինք, թե հնարավոր է ԱԺ-ում Սահմանադրության դրույթը փոխվի, եւ երկքաղաքացիության արգելքը հանվի: Ի դեպ, այդ արգելքը գործում է վարչապետի, պատգամավորների, նախարարների դեպքում, իսկ Երեւանի քաղաքապետի համար հանված է: Տիկինը նյարդային գրառում էր արել. «Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբը՝ ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր