«Եթե ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեր դեմ»․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց ընդդիմությանը
![«Եթե ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ»․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց ընդդիմությանը «Եթե ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ»․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց ընդդիմությանը](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-05/1716370580_xachatur-suqiasyan.jpg)
Շատ վատ էին վարվում՝ կամ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կամ մահանում է, կամ էլ ունեզրկվում էին։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն լինի հզոր ու ուժեղ։ Իսկ մնացած հորինվածքները, որ հորինում եք՝ սահմանները տվին, հողերը տվին, դրանք նրա համար են, որ շատ լավ կարողանաք հասարակությանը գցեք մոլորության մեջ»։ «Ամենավատ վնասը դուք տվել եք մեր ղարաբաղցի քույրերին եւ եղբայրներին, երբ նրանց նույնպես հրավիրել եք ձեր միտինգին։
Ինչո՞ւ, որովհետեւ նրանք ՀՀ քաղաքացիների, գործարարների ջանքերի եւ հարկերի շնորհիվ են կարողանում այդ համապատասխան նպաստը ու այն բնակարաններն ու տները, որոնք ապագայում կունենան, ստանալ։ Ձեզ ուզում եմ ասել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ միտումնավոր տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն, ինչո՞ւ, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր ու մարդիկ․․․ Ղարաբաղի նախագահի բունկերում տեսել եմ Սամվել Բաբայանին, որն այդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին, ես ոչ մի բան ինձանից չեմ հորինում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։
ՔՊ-ականը հավելեց․ «Ես ուզում եմ իմ երկրում՝ ՀՀ-ում մարդիկ հանգիստ ապրեն, ՀՀ-ն ուժեղանա, իր հարեւանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի»։
Նա ընդդիմությանը կոչ արեց համախմբվել իրենց հետ ու ուժեղացնել ՀՀ-ն․ «Այդ իշխանության ձգտելը ես չեմ կարծում, որ ստացվելու է, որովհետեւ ՀՀ քաղաքացիները գիտակից են, տեսնում են»։
Նա ընդդիմությանը կոչ արեց համախմբվել իրենց հետ ու ուժեղացնել ՀՀ-ն․ «Այդ իշխանության ձգտելը ես չեմ կարծում, որ ստացվելու է, որովհետեւ ՀՀ քաղաքացիները գիտակից են, տեսնում են»։