Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 9-ի համար          Մոսկվայում Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ       Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից. «Ժողովուրդ»    

24 մայիս 2024 09:04

Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել․«Հրապարակ»

Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահման` Մարգարայի անցակետ է ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին եւ ներկայացրել է, որ սահմանային անցակետը պատրաստ է` «սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձեւակերպման համար տաղավարներ եւ պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգ հրապարակ, միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սարքավորումներով»։

Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, չի բացվելու: Բայց, դատելով ՀՀ իշխանությունների ոգեւորությունից եւ ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից, այդ օրը հեռու չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր