Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

24 մայիս 2024 14:59

Արևմուտքը ԱՊՀ-ում պայմաններ է ստեղծում «գունավոր հեղափոխությունների» համար

Արևմուտքը ԱՊՀ-ում պայմաններ է ստեղծում «գունավոր հեղափոխությունների» համարՌուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը կարծում է, որ Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել։ Այս մասին նա ասել է Բիշքեկում՝ Համագործակցության անդամ երկրների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Հետախուզության ղեկավարի խոսքով՝ արևմտյան կենտրոնները ձևավորում են «աքսորյալ կառավարություններ»՝ ԱՊՀ երկրներում իրադրության վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում իշխանությունը զավթելու համար։ Նա արեւմտյան խաղացողներին մեղադրել է ներքին ճգնաժամերի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Այդ նպատակով օգտագործվում են ազդեցության գործակալները, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և կեղծ անկախ լրատվամիջոցները։

Նաև, ըստ Բորտնիկովի, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի գործընկերների դեմ պատժամիջոցների քողի ներքո, ցանկանում են ԱՊՀ տարածքում առևտրի և ֆինանսական գործարքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել, որպեսզի կարողանան խաթարել ցանկացած պետության տնտեսությունը։ ԱՊՀ երկրների վրա շարունակվում են ռազմաքաղաքական և տնտեսական ճնշումները և պաշտպանության ոլորտում համագործակցության տարբեր ձևաչափերի պարտադրումը։

Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար։

Այս համատեքստում նա դիտարկում է ԱՊՀ հարավային սահմանների մոտ զինյալների պատրաստման նոր ճամբարների առաջացումը։ Բորտնիկովը դա համարում է անգլո-սաքսոնների՝ Կենտրոնական Ասիայում ամեն կերպ հենվելու և տարածաշրջանի վրա ազդելու փորձերի հետևանք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր