Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

24 մայիս 2024 14:31

Նnր մանրամաuներ՝ նախագահական ուղղաթիռի կործանման մասին

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է նախագահական ուղղաթիռի կործանման պատճառները հետաքննող Գերագույն հանձնաժողովի նախնական զեկույցը։

Զեկույցի համաձայն՝ հավաքագրվել է վթարի պատճառների վերաբերյալ զգալի քանակությամբ մասնագիտացված, տեխնիկական և ընդհանուր տեղեկատվություն։

Լրատվամիջոցները, հղում անելով զեկույցին, գրել են, որ աղետի վերաբերյալ որոշ փաստեր դեռ պետք է ստուգվեն, սակայն որոշները կարելի է վստահորեն հրապարակել։

Նշվում է, որ ուղղաթիռը թռչել է նախատեսված երթուղով ու չի հեռացել նշանակված ճանապարհից մինչ կործանվելը։

Օդաչուն վթարից 1.5 րոպե առաջ կապ է հաստատել երկու այլ ուղղաթիռների օդաչուների հետ։ Կործանված ուղղաթիռի վրա փամփուշտների հետքեր չկան։ Վթարի ենթարկված ուղղաթիռը հրդեհվել է միայն լեռան հետ բախվելուց հետո։

Բարդ տեղանքի, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով որոնողական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, երկուշաբթի վաղ առավոտյան։ Առավոտյան ժամը 5-ին իրանական անօդաչու սարքերի օգնությամբ պարզվել են աղետի ճշգրիտ կոորդինատները։ Դիտաշտարակի և թռիչքի անձնակազմի խոսակցություններում կասկածելի միջադեպեր չեն գրանցվել։

Նաև նշվում է, որ տեղեկությունների մեծ մասը պետք է ավելի մանրազնին ուսումնասիրել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր