Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

27 մայիս 2024 14:28

Դժվար էլ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղություն հաստատվի. Ամեն ինչ անում են, որ ընդհանրապես Հայաստանը չմնա քաղաքական քարտեզի վրա

Դժվար էլ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղություն հաստատվի. Ամեն ինչ անում են, որ ընդհանրապես Հայաստանը չմնա քաղաքական քարտեզի վրաՄերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Սերգեյ Բալմասովը iz.ru-ի հետ զրույցում կասկածի տակ է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղությունը։

«Իմ կարծիքով, սահմանի սահմանագծումը, որն այժմ իրականացվել է, վերջնական չէ։ Այստեղ գլխավորն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ցույց տվել թուլություն վերջին տարիներին։ Կասկածում եմ, որ նույնիսկ Զանգեզուրի միջանցքը վերջ կդնի գործին։ Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ կարողանում է «սեղմել» Հայաստանին և տեսնում է Թուրքիայի աներկբա աջակցությունը։ Ավելին, սա այնպիսի չափազանց հաջող պահ է, որը միշտ չէ, որ կարող է լինել պատմության մեջ՝ մենք զբաղված ենք Ուկրաինայով, Հայաստանի ղեկավարությունն ինքն է փչացնում հարաբերությունները մեզ հետ, Արևմուտքը զբաղված է Ռուսաստանով։ Նման գործոնները հազվադեպ են համընկնում: Հայաստանի ղեկավարությունը մի կողմից շարունակում է թուլանալ, իսկ մյուս կողմից շարժվել դեպի Արևմուտք և դրանով իսկ իր համար իրավիճակի անբարենպաստ զարգացում բերել»,-ասել է Բալմասովը։

Քաղաքագետի կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «փրկօղակը» Ռուսաստանի հետ կապն է, սակայն նա անտեսում է դա։

«Ընդհակառակը, միֆեր են ստեղծում, թե մենք, ասում են, չենք օգնել Ադրբեջանի հակամարտությանը։ Բայց ոչ ոք չի նշում, որ հայկական կողմն ինքը չի ճանաչել Ղարաբաղը հայկական։ Հայաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի ուժային շարունակվի։ Զարմանալի բաներ են անում, կարծես թե սա ոչ թե հայկական պետության վերնախավն է այլ ուրիշի էլիտան։ Ամեն ինչ անում են, որ ընդհանրապես Հայաստանը չմնա քաղաքական քարտեզի վրա», եզրափակել է փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր