Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 24-ի համար       Մարտի 24--ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը    

30 մայիս 2024 11:08

Տեսանյութ.Մեքսիկայում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Մեքսիկայում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակՄեքսիկայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ գնդակահարել են քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:

Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսը գտնվել է բասկետբոլի դաշտում՝ ընտրողների խմբի մեջ, երբ անհայտ անձը մոտեցել է նրան թիկունքից, հանել ատրճանակը և մի քանի անգամ կրակել գլխին։ 
Սոցիալական ցանցերում հրապարակվել են սպանության կադրեր՝ լսվում է առնվազն 15 կրակոց։

Համապետական ընտրությունները Մեքսիկայում տեղի կունենան հունիսի 2-ին։ Մեքսիկացիները կընտրեն նոր նախագահ, ինչպես նաև Պատգամավորների պալատի 500 և Սենատի 128 անդամի, ինը նահանգապետի և 19 հազար ՏԻՄ պաշտոնյայի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր