Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով          Տեսանյութ.Փաշինյանը բացատրել է ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «Թուրքերն էսօր բացում են» խոսքերը       Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները    

30 մայիս 2024 12:31

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարից մի քանի վարկածներ են հերքել

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարից մի քանի վարկածներ են հերքելԻրանի ԶՈւ ԳՇ-ն նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի առնչությամբ 2-րդ հայտարարությունն է տարածել: Վթարի հիմնական պատճառը դեռ հայտնի չէ, բայց մի քանի վարկածներ են հերքել:
 
Ըստ հայտարարության՝
 
Եղանակը սկզբում բարենպաստ է եղել, սակայն հետվերադարձի եղանակային պայմանները լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն:

Բացառվում է  դիվերսիայի հետևանքով թռիչքի ընթացքում և նախքան բարձունքին բախվելը պայթյունի առաջացումը:
 
Վթարի ենթարկված ուղղաթիռի տեխնիկական սպասարկման և վերանորոգման հետ կապված փաստաթղթերը ուսումնասիրվել են, և այդ առումով որևէ թերություն, որը կարող է վթարի պատճառ դառնալ, չի հայտնաբերվել:

Ուղղաթիռի քաշը եղել է թույլատրելիի սահմաններում:

Վթարից 69 վայրկյան առաջ ուղղաթիռի հետ կապ եղել է. կապի համակարգում խափանումները ևս բացառվում են:

Մինչև վթարի հիմնական պատճառը պարզելը ուսումնասիրությունները շարունակվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր