Տեսանյութ.Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին.հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարը՝ Սրբազանին հայհոյելու մասին
Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել և հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, հերքումն էլ չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:
«Այդ կոռեկտության հարցը արդյոք քննարկվել է ձեր նախարարությունում, թե՞ դա դա ձեր նախարարության հետ ոչ մի կապ չունի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանն ասաց, որ այն ինչ վկայակոչում է Խաչատրյանը, դրա վերաբերյալ փոխնախարարը տվել է բավականին ծավալուն պարզաբանումներ, որոնք հրապարակվել են:
«Պետք է ասեմ, որ այն ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ դա իր խնդիրն է, և դա բարդել որևէ այլ կառույցի վրա ուղղակի անարդար է:
Ինչ վերաբերում է հայհոյանքներին՝ հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում և նման բան ուղղակի տեղի չի ունեցել»,- ասաց նախարարը: