Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

08 հուն 2024 15:10

Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են BMW X6-ն ու ՎԱԶ 2106-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են BMW X6-ն ու ՎԱԶ 2106-ը․ կա 2 զոհ, 2 վիրավորԱյսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի դիերը «ՎԱԶ 2106»-ից  դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր