Չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար հետիոտները կտուգանվեն 10․000 դրամով          Օգոստոսի 16-ին Սուրբ Սարգիս եկեղեցում, 5 սրբերի անունները կրողների համար կկատարվի օրհնության կարգ       Քաղաքացիներից շարունակաբար ստանում եմ բողոքներ ջրի որակի փոփոխության և ջրանջատումների հետ կապված    

10 հուն 2024 17:11

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունըԸնդդիմությունը ուղերձի նախագծով արտահերթ նիստի առաջարկ էր ներկայացրել, որը իրավունքի ուժով պետք է գումարվի, եթե չեմ սխալվում, ամսի 17-ին, առաջարկ կար, որ դա տեղի ունենա ավելի շուտ, խորհուրդը չընդունեց այդ առաջարկը։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության միջնորդությանը՝ արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով։

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ խորհուրդը չընդունեց նա պատասխանեց․ «Ուղերձի տեքստում 2 հատված կա․ կան հարցեր, որոնք քաղաքական բնույթի են՝ վերաբերվում են անվտանգային հարցերին՝ սահմանազատմանը, սահմանագծմանը և այլն։ Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող քառօրյայի ընթացքում հարցերը կքննարկենք և թող գան օգտվեն կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից ու այդ իրենց բոլոր մտահոգություններն ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը։ Մյուս հատվածով այս ուղերձում տեղ գտած հարցի մասով մենք նման օրակարգ չունենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր