Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա          9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի       Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը    

12 հուն 2024 20:13

«Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել». Ոստիկանապետը՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին

Լուսաձայնային նռնակներ կիրառելուց հետո կարմիրբերետավորները Բաղրամյան պողոտայից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:

Լրագրողի հարցին՝ ինչու են խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառվել, ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը բորբոքված պատասխանեց. «Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել: Հանգիստ պահեք ձեզ: Բա թողենք իրար մորթե՞ն, տեսնո՞ւմ եք՝ ինչ է անում ժողովուրդը: Մի սադրեք, չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին»:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ իր շորն են պատռել ոստիկանները, ինչն ոստիկանապետն ասաց. «Կբողոքես»: Քաղաքացին արձագանքեց. «Ես բողոքող չեմ, ես լուծող եմ»:

«Դե լուծի»,- արձագանքեց ոստիկանապետը:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր