Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան       Հունվարի 10-ի հորոսկոպ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

15 հուն 2024 15:11

Զինծառայողի մաhվան դեպքով uպանության hատկանիշներով վարnւյթ է նախաձեռնվել․ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2024թ. հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր