Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

17 հուն 2024 12:59

Մենք համաձայն չենք իրենց հետ և չենք մասնակցելու ընդդիմության նախաձեռնած նիստին

Մենք համաձայն չենք իրենց հետ և չենք մասնակցելու ընդդիմության նախաձեռնած նիստին «Այսօր կայանալիք նիստին մեր պատգամավորները չեն մասնակցելու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ՔՊ-ն մասնակցելո՞ւ է կառավարության հրաժարականի պահանջով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնած արտահերթ նիստին, թե՞ ոչ։

«Մենք մեղմ ասած՝ համաձայն չենք իրենց հետ, եթե մենք նման քաղաքական դիրքորոշում ունենանք, ինքներս կարտահայտենք։ Իսկ այս ամեն ինչը մանիպուլյացիա էր, որ արվել էր հունիսի 12-ին առաջ, հստակ իմանալով, որ մենք չենք մասնակցելու և դա իրենց կօգտագործեն ևս 1 արգումենտ, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե ինչպիսի ապակառուցողական են այս իշխանությունները»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ նիստին չմասնակցելու որոշումը ՔՊ-ական պատգամավորնե՞րն են որոշել, թե Նիկոլ Փաշինյանը, Աղազարյանն ասաց, որ նիստին չմասնակցելու քննարկում որպես այդպիսին չի եղել։
«Չեմ հիշում, որ մենք քննարկել ենք, գուցե ես չեմ մասնակցել, ինքնաբերաբար է ստացվել»,- եզրափակեց ՔՊ-ականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր