Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ          40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով       Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին    

18 հուն 2024 20:15

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքըԲաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է»,-ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվել։

Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր