ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ, մեծ ծավալի չարաշահումների փաստով, վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»
![ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ, մեծ ծավալի չարաշահումների փաստով, վարույթ է հարուցվել ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ, մեծ ծավալի չարաշահումների փաստով, վարույթ է հարուցվել](https://mediahub.am/uploads/images/2024/06/image_750x_66725a49dbd5b.jpg)
Դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում եւ հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, եւ դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երեւանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։ Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, եւ, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, եւ Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 06․ 24 թ համարում։