Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

19 հուն 2024 14:42

Խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց. մեկը կա, որ ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով,դա նա է

Խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց. մեկը կա, որ ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով,դա նա էՀունիսի 12-ի արձանագրումով մենք մտել ենք պայքարի վերադասավորման փուլ, որն ավելի ներառական ու ավելի ընդգրկուն է դառնալու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Պայքարի բովանդակությունը մնալու է նույնը, այն ծնվել է ապօրինի հանցագործ իրականությունից: Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով ու կազմակերպչական վերադասավորումներով, ու շատ շուտով դրան ականատես կլինեք»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ ինչ է դա ենթադրում, Սրբազանն ասաց. «Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատածում խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա: Դրանցից մեկը, որն ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին: Դատական գործընթաց էինք սկսել նաև մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, դա էլ հերքվեց ԱԱԾ-ի կողմից: Պատգամավորների շարքից ինչ-որ մեն էլ ասել է, թե ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն տալ չի կարող:

Բագրատ Սրբազանը հավելեց նաև, որ իրենց վերջնական նպատակը լինելու է իրավական ճանապարհով հրաժարականի հասնելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր