«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 հուն 2024 09:05

Երասխ գյուղում մոտ 2000 հակ անասնակեր է այրվել․որոնվող երեխան հայտնաբերվել է հարևան խոտի դեզի մեջ

Երասխ գյուղում մոտ 2000 հակ անասնակեր է այրվել․որոնվող երեխան հայտնաբերվել է հարևան խոտի դեզի մեջՀունիսի 23-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ հունիսի 24-ին, ժամը 03։58-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները ոչ միայն պայքարում էին կրակի տարածման դեմ, այլ նաև որոնողական աշխատանքներ էին կատարում՝ երեխային հայտնաբերելու համար։

Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում երեխային հայտնաբերում են հարևան խոտի դեզի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր