Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը    

02 նոյ 2025 21:49

Մարտունի գյուղի տներից մեկի բակում այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Մարտունի գյուղի տներից մեկի բակում այրվել է մոտ 800 հակ անասնակերՆոյեմբերի 2-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։31-ին, մարվել՝ 16։00-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր