Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում          Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

26 հուն 2024 16:24

Գիշերը 30 րոպե օդում ինքնաթիռներն անկանոն պտույտներ են տվել ՀՀ օդային տարածքում, ապա բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Գիշերը 30 րոպե օդում ինքնաթիռներն անկանոն պտույտներ են տվել ՀՀ օդային տարածքում, ապա բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանումԱնցած գիշեր ժամեր շարունակ տուրիստական ընկերությունների շատ աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ անցկացրել են Flightradar կայքին հետևելով։
Բանն այն է, որ  «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։
Այժմ նշվում է, որ ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում, որից հետո «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է:

Բոլոր ինքնաթիռների վայրէջքն արդեն թույլատրվել է։

Իսկ Թբիլիսիում վայրէջք կատարած Սոչի-Երևան ինքնաթիռը գիշերն ավելի ուշ է վերադարձել Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր