Ահազանգ իրավապահներին. ՀՀ քաղաքացին փորձել է հատել սահմանը, ասել է՝ ուզում է Արարատը բարձրանալ . aravot.am
![Ահազանգ իրավապահներին. ՀՀ քաղաքացին փորձել է հատել սահմանը, ասել է՝ ուզում է Արարատը բարձրանալ . aravot.am Ահազանգ իրավապահներին. ՀՀ քաղաքացին փորձել է հատել սահմանը, ասել է՝ ուզում է Արարատը բարձրանալ . aravot.am](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1718970491_ararat-ler.jpg)
Պարզվել է, որ նա Արաքս գյուղի բնակիչ Ա. Գ.-ն է, որը մոտեցել էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի անցակետին եւ սահմանապահներին հայտնել, որ փորձում է անցնել սահմանը ու բարձրանալ Արարատ լեռը: Ըստ մեր աղբյուրի, Ա.Գ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ կանեփանման զանգված: Քաղաքացին ասել է, որ դա իրեն է պատկանում, չորացրել, մանրացրել եւ պահել է իր անձնական օգտագործման համար: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: