Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

30 հուն 2024 09:27

Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնելԹուրքիայում անտառային հրդեհները պատել են երեք նահանգներ, ինչի հետևանքով փակվել է Սելչուկի և Կուշադասի հանգստավայրի միջև ավտոճանապարհը։

Առաջին հրդեհը բռնկվել է Իզմիր նահանգի Քարաջադաղ գյուղի մոտ տեղական ժամանակով մոտ 13:00-ին: Մարումը սկսվել է տասը րոպեի ընթացքում՝ ներառյալ ավիացիան։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրշեջներին աջակցելու համար ուղարկել է հինգ ուղղաթիռ։ Անվտանգության նկատառումներով մեկ գյուղի բնակիչներ տարհանվել են։

Հերթական հրդեհը տեղի է ունեցել նույն նահանգի Չեշմե հանգստյան գոտում՝ Գերմիյան գյուղի մոտ և Իզմիր-Չեշմե մայրուղու վրա։ Չանաքքալե նահանգում հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, որն ընդգրկել է Էզինե շրջանում գյուղատնտեսական հողատարածքները և տարհանել երկու գյուղերի բնակիչներին: Ծովափնյա Փամուջաք գյուղի մոտ գտնվող Իզմիր նահանգում խոշոր անտառային հրդեհ է սկսվել, որը շուտով տարածվել է հարեւան Այդին նահանգի Քուշադասի հանգստավայրի անտառներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր