Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

01 հուլ 2024 12:30

Տեսանյութ. Սիրիացի տղшմшրդը բռնшբшրել է 6-ամյա երեխшյի, ինչն էլ պատճառ է դարձել միգրանտների ջարդերի՝ բնակչության կողմից

Սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա երեխայի, ինչն էլ պատճառ է դարձել միգրանտների ջարդերի բնակչության կողմիցԳիշերը թուրքական Կայսերիում միգրանտների ջարդեր են տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անկարգությունների պատճառ են դարձել լուրերն այն մասին, որ սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա երեխայի։

Տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արտաքսել գաղթականներին։ Նրանք վանկարկել են «Էրդողան, հրաժարական տուր» կարգախոսը՝ դրանով իսկ բողոքելով թուրքական իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։

Բողոքի ցույցերը վերածվել են ջարդերի. ցուցարարները սկսել են հարձակվել միգրանտների վրա` ջարդուփշուր անելով և հրկիզելով սիրիացիների տները, խանութներն ու մեքենաները։

Կայսերիում իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և հատուկ տեխնիկա են բերել անկարգությունները կանխելու համար։ Ջարդերներին փորձել են ցրել ջրցան մեքենաների միջոցով։

Դեպքի վայր են ժամանել Կայսերի նահանգապետը և ոստիկանության Կայսերիի բաժնի պետը։ Նրանք փորձել են հանգստացնել հավաքվածներին՝ վստահեցնելով, որ 6-ամյա աղջկան բռնաբարելու մեղավորները խստագույնս կպատժվեն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր