Երբեմնի ռուսաֆոբ Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը․ «Հրապարակ»

Եվ քանի որ իրեն պաշտպանող գերտերությունների առաջնորդները հրաժեշտ են տալիս իշխանությանը, ուստի ճիշտ ժամանակն է Արեւմուտքից թեքվելու դեպի Ռուսաստան։
Դա էր պատճառը, որ նախօրեին Փաշինյանը մատ արեց շատերին` հայտարարելով, որ ԵՄ-ին անդամության հարցը հանրաքվեի չի դրվելու: Եվ նույն օրն էլ շտապեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ում մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, գործուղել ՌԴ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով: Չնայած աղետը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ ՔՊ մեր աղբյուրները չարախնդում են, որ առաջիկայում հայ ժողովուրդն ականատես է լինելու տարբեր կալիբրի հայ իշխանավորների կողմից «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագների։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 07․ 24 թ համարում։