Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից. մեկ զանգ՝ և կարող է լուծվել ռուս-ուկրաինական ճգնաժամը
![Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից. մեկ զանգ՝ և կարող է լուծվել ռուս-ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից. մեկ զանգ՝ և կարող է լուծվել ռուս-ուկրաինական ճգնաժամը](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-04/1714382645_rusastan-chinastan.jpg)
Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղության բանակցությունները չպետք է տեղի ունենան հրադադարի պայմաններում։
«Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից։ Նախագահ Սի Ծինփինի մի հեռախոսազանգը կարող է լուծել այս ճգնաժամը: Եթե նա ասեր՝ ժամանակն է սկսել խաղաղության բանակցությունները, Ռուսաստանը ստիպված կլիներ անել դա: Նրանք այլ ելք չէին ունենա», - ասել է Ստուբը Bloomberg-ին:
Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ Չինաստանը պետք է «պաշտպանի միջազգային կանոնները, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։
«Դա ճիշտ որոշում է։ Եվ սա նաև ցույց կտա Չինաստանի առաջնորդությունը»,- հավելել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Ստուբի, այժմ «հրադադարի ձգտման մասին խոսք անգամ լինել չի կարող»։
«Մեզ անհրաժեշտ են իրական խաղաղության բանակցություններ։ Միակ բանը, որ հասկանում է Ռուսաստանը, ուժն է: Եվ որքան մենք հիմա օգնենք Ուկրաինային, այնքան ավելի արագ կավարտվի պատերազմը»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։