Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

04 հուլ 2024 09:07

Փաշինյանը Ավինյանի վախն է բռնում․ «Հրապարակ»

Փաշինյանը Ավինյանի վախն է բռնում«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավոր ձերբակալվեց` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Մոտ մեկ տասնյակ այլ անձինք՝ նույնպես: Մեղադրվում են պաշտոնի եւ պետական գնումների ոլորտում չարաշահումների համար:
 
Անցած տարի էլ կալանավորվեց Ավինյանի մեկ այլ մտերիմ` փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը՝ առողջապահության ոլորտի չարաշահումների հետ կապված քրեական գործով: Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է, որ ոչ ոք պաշտպանված չէ` մի օր մեկի ընկերոջը, մյուսը օրը մեկ ուրիշի հարսին, երբեմն հենց բարձր պաշտոն զբաղեցնող անձին կարող են անսպասելի կալանավորել, գործ հարուցել` առանց լուրջ հիմքերի: Պարզապես վախը բռնելու եւ ցույց տալու համար, թե ով է երկրում «ասողը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 07․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր