Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր

Նա հայտնեց, թե պարզել են, որ վաճառվող թթվասերների մեջ կամ կաթը շատ քիչ է, կամ շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործում և պետք է որոշվի թե ի վերջո թթվասերն ինչ է։
«Որովհետև եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա հաջորդ պահին կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր և վրան գրել «Թթվասեր», ի՞նչն է խանգարում» ,-ասաց Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բացատրեց, որ օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են կաթնային յուղով չպատրաստված թթվասերը նարնջագույն պիտոկով նշել և առանձին դարակաշարում դնել, իսկ կաթնային յուղով պատրաստածը՝ կանաչ պիտակով։
Նիկոլ Փաշինյանն էլ, նշելով, որ դրանից հետո կաթնային ապրանքատեսակների գները կբարձրանան, հայտարարեց, թե նախորդ նման փոփոխությունից հետո շուկայում հայտնվել են 1-2 ընկերություն, որոնք արտադրում են բացառապես կատնային հիմքով կաթնամթերք, ինչը կառավարության շնորհիվ է եղել։