Միշտ չէ, որ սրտամկանի ինֆարկտ կարող է լինել կրծքավանդակի սուր ցավից. որոնք են անսովոր ցավային ախտանիշները
Սրտաբան Վասիլևը անվանել է սրտամկանի ինֆարկտի անսովոր ցավային ախտանիշներ.
Սրտամկանի ինֆարկտը կամ սրտի կաթվածը ամենալուրջ ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է հանգեցնել մահվան: Մենք սովորաբար սրտի կաթվածը կապում ենք կրծքավանդակի սուր ցավի հետ, սակայն քչերը գիտեն, որ ցավը կարող է առաջանալ նաև մարմնի այլ մասերում, ինչպիսիք են ծնոտը, արմունկը կամ ձեռքի փոքր մատը:
Կրծքավանդակի անհանգստություն
Ծնոտի ցավը կարող է լինել սրտի կաթվածի առաջին նշաններից մեկը: Դա կարող է առաջանալ ցավի տարածման պատճառով՝ սրտից դեպի դեմքի հատվածի նյարդերի վերջավորությունները: Այս ցավը հաճախ ուղեկցվում է կրծքավանդակի անհանգստությամբ ու կարող է լինել ուժեղ և երկարատև:
Արմունկի ցավը
Արմունկի ցավը կարող է լինել նաև սրտի կաթվածի նշան: Դա պայմանավորված է նրանով, որ սրտի ցավը կարող է անցնել նյարդային ուղիներով և ազդանշաններ ուղարկել մարմնի այլ մասեր: Եթե դուք ունեք անբացատրելի ցավ արմունկում, հատկապես, եթե այն ուղեկցվում է սրտի կաթվածի այլ ախտանիշներով (օրինակ՝ շնչառության դժվարություն, քրտնարտադրություն և գլխապտույտ), անհապաղ դիմեք բժիշկ-մասնագետի, խորհուրդ է տալիս սրտաբան Սերգեյ Վասիլևը։
Ցավ փոքր մատի մեջ
Բժիշկը զգուշացրել է, որ փոքր մատի ցավը կարող է պայմանավորված լինել նաև սրտի կաթվածով։ Դա պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը կարող է առաջացնել անսովոր ախտանիշներ ու նյարդաբանական ազդանշաններ ուղարկել մարմնի տարբեր մասերում: Եթե ցավ եք զգում ձեր փոքր մատում, հատկապես սրտի կաթվածի այլ ախտանիշների հետ միասին, մի հետաձգեք բժշկի դիմելը։
Եթե նման ցավ եք զգում ծնոտի, արմունկի կամ փոքր մատի հատվածում, հատկապես եթե դա զուգորդվում է սրտի կաթվածի այլ ախտանիշների հետ, անհապաղ դիմեք բժշկի օգնությանը: Այս նշանների անտեսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձեր առողջության և կյանքի վրա: