10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

05 հուլ 2024 11:41

Մանկատան երեխաներին ծեծել են բութ առարկաներով, զրկել ջրից և բնական կարիքները հոգալու հնարավորությունից

Մանկատան երեխաներին ծեծել են բութ առարկաներով, զրկել ջրից և բնական կարիքները հոգալու հնարավորությունիցՄանկատան երեխաներին հոգեկան տառապանքներ պատճառելու վերաբերյալ քրեական գործն արդեն 2,5 տարի է, ինչ դատարանում է, սակայն վճիռ այս պահը չի կայացվել, իսկ դատական նիստերը հաշված թվով են եղել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի դաստիարակը և դայակը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ մանկատան երեխաներին պարբերաբար բռնության ենթարկելու համար։ Ըստ քրեական գործի՝ երեխաների նկատմամբ բռնությունը եղել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական։ Մասնավորապես, վերջիններս տարբեր բութ առարկաներով, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով անչափահասներին հարվածել և այլ բռնի գործողություններ են արել՝ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելով, սակայն կտտանքները դրանով չեն սահմանափակվել։ Երեխաները նաև զրկանքներեն կրել` տևական ժամանակ ջրից զրկվելով, անգամ արգելվել է բնական կարիքները հոգալը, ինչը միտված է եղել կազմակերպության անչափահաս սաներին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական 2003թ ընդունված օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խմբի կազմում անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի խոշտանգման համար։ Մանկատան վերոնշյալ աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։

Քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է գտնվում 2022թ․ փետրվար ամսից, սակայն առ այս պահը նշանակված է եղել ընդամենը 13 նիստ, որոնցից երեքը չի կայացել՝ տարբեր հիմքերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր